ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մոլեռանդ ռուսաֆոբները ռուսին ներկայացնում են որպես գոյաբանական, իսկ թուրքին՝ որպես կայսերական վտանգ

Մոլեռանդ ռուսաֆոբները ռուսին ներկայացնում են որպես  գոյաբանական, իսկ թուրքին՝ որպես կայսերական վտանգ
19.08.2024 | 09:27

Նիկոլները ասում են՝ Հայաստանը բռնազավթվել է Ռուսաստանի կողմից։

Ռուս-թուրքական պատերազմում Անդրանիկը, Նժդեհը և հազարավոր այլ իսկական հայեր, կամավորագրվելով ռուսական բանակին, սկզբում Բալկաններում, իսկ հետո բուն Հայաստանում կռվում էին թուրքի դեմ։

Այսինքն, եթե պատմությունը դիտարկենք նիկոլական նարատիվով, ապա Անդրանիկը, Նժդեհը, Դրոն, Սիլիկյանները, Փիրումյանը և հազարավոր իրենց կյանքով Մեծ Հայեր, միանալով ռուսական բռնազավթող ուժերին, օկուպացրել են Հայաստանը։ Փաստորեն, Նժդեհը օկուպանտների հետ համագործակցող կոլաբորանտ է եղել։

Հիմա՝ իրականությունը:

Առաջին Հանրապետություն և Արցախում հաղթանակ կերտող տղերքը «Բարեկամ-Թշնամի-Գործոն» պարադիգմում ունեցել են հստակ ըմբռնում.

- Մենք բարեկամներ չունենք։

- Մեր միակ թշնամին թուրքն է։

- Մնացած աշխարհը գործոններ են։

Դրա համար Նժդեհը ռուս-թուրքական պատերազմում միացավ գործոնին և կռվեց թշնամու դեմ։ Հետո, երբ այդ նույն գործոնը արդեն մեր դեմ էր գործում, նա կռվեց նաև գործոնի դեմ։ Երբ, հանձինս Գերմանիայի, նոր համաշխարհային գործոն առաջացավ, նա հանուն Հայաստանի համագործակցեց նաև այդ նոր գործոնի հետ։ Երկրորդ համաշխարհայինում Դրոյի և Նժդեհի գլխավոր նպատակը Սովետի պարտության դեպքում բանակով Հայաստան մտնել հասցնելն էր, որպեսզի թուրքը մեզ չկոտորի։ Այսինքն՝ Հայաստանի համար միակ գոյաբանական վտանգը թուրքն էր, ոչ թե բոլշևիկ ռուսը կամ ֆաշիստ գերմանացին։

Միաժամանակ բոլորն էլ գիտակցել են՝ ռուսական վտանգ, իհարկե, կա, բայց այդ վտանգի տեսակը կայսերական է, իսկ թուրքից եկող վտանգի տեսակը՝ արդեն գոյաբանական։

Ներկայի մոլեռանդ ռուսաֆոբների մանիպուլյացիան հենց այստեղ էլ կայանում է՝ կայսերական և գոյաբանական ռիսկերի հավասարեցումը։ Ավելի մոլեռանդները ընդհանրապես տեղերով են շուռ տալիս՝ ռուսին ներկայացնելով՝ գոյաբանական, իսկ թուրքին՝ որպես կայսերական վտանգ։

Հականժդեհները, հակաանդրանիկները, հակաավոները, հակալեոնիդները և հակավազգենները ուղղակի մեր շուրջը վխտում են։

Յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա՝ ինքն ընդունում է մեր հրամանատարների գաղափարաարժեքային արժեհամակա՞րգը, թե՞ նոր ծլած նիկոլաշիրինյանականը։

Ասա՝ հերոսդ ով է, ասեմ՝ դու ով ես։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ